Մալաթիա-Սեբաստիայում մթերային խանութն ամբողջությամբ այրվել է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8/1 շենքի մոտակայքում գտնվող խանութի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ եւ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կուրղինյան 8/1 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում (մոտ 40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33-ին, մարվել՝ 08.37-ին:
Խանութում ամբողջությամբ այրվել են պատին ամրացված տաղավարները՝ մթերքով եւ ջերմահարվել 6 սառնարան:

 

Աղբյուրը`  orer.am