Վաչե Գաբրիելյանին նոր պաշտոն կտան, իսկ Զախարյանին թոշակի կուղարկեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ գրել էինք, որ կառավարությունում այլ կադրային տեղաշարժ էլ է սպասվում եւ կառուցվածքային փոփոխություններ: ՏԿԱԻՆ-ի տարանջատումից բացի, նախատեսվում է նաեւ Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնել ֆինանսներից, որտեղ նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման եւ տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ ՀՅԴ-ական Արա Նռանյանը կնշանակվի փոխնախարար:
Գագիկ Խաչատրյանը կրկին կղեկավարի ՊԵԿ-ը։ Երվանդ Զախարյանին թոշակի կուղարկեն։ Նրան փոխարինողի հարցում տարաձայնություններ կան․ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնին տեսնում է ԱԺ պատգամավոր, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, որը 2003-2004թթ. էներգետիկայի փոխնախարար է աշխատել։
Մինչդեռ նախագահականն ուզում է ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանին»:
Աղբյուրը` orer.am