Առաջիկա 4 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

 

Ինչպես  տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում առավոտյան ժամը 9-ի դրությամբ գրանցվել է -4 աստիճան։ Փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   13.30C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -26.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   -2.60C

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/12/weather/1929536