Հրդեհներ Գյումրիում և Ղուրսալա գյուղում

Փետրվարի 11-ին՝ ժամը 06.40-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ղուրսալա գյուղում այրվում է վագոն-տնակ (մոտ 50 քմ):

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Փետրվարի 11-ին՝ ժամը 01.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի կիսաբնակեցված հանրակացարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.00-ին, մարվել՝ 03.14-ին:

Այրվել է Գարեգին Նժդեհ 7 հասցեում գտնվող կիսակառույց հանրակացարանի 4-րդ հարկի չբնակեցված սենյակներից մեկը՝ գույքով (80 քմ), կենցաղային իրեր և աղբ:

 

Աղբյուրը` http://shabat.am/article/27732/27732.html