Հրդեհ Երևանի Պռոշյան փողոցի տներից մեկում, կա տուժած

Փետրվարի 10-ին, ժամը 03.46-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի տներից մեկում, տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.26-ին: Այրվել են տան խոհանոցը, սանհանգույցը՝ գույքով (մոտ 6 քմ) և մասամբ հյուրասենյակի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1994 թ. ծնված Գ. Ք.-ը ինքնուրույն դուրս է եկել տանից:

 

Հրշեջ-փրկարարները տանից դուրս են բերել 1947 թ. ծնված Բ. Ք.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

3653 3657

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/10/fire-proshyan/1927335