«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանի ամանորյա ճոխ գնումները. ծախսվել է 4 մլն դրա
«Պարզվում է, որ ոչ միայն պետական գերատեսչություններն են պետբյուջեի միջոցներով խնջույքներ կազմակերպում, այլև պետական ԲՈՒՀ-երը։ «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը պետբյուջեի հաշվին Ամանորի ճոխ խնջույք է կազմակերպել։ Այդ նպատակով գնել են 60 կգ տեղական, 50 կգ ներմուծված միս, հավի կրծքամիս, հավի թև, հավի բդիկ, տավարի 125 կգ տեղական փափուկ միս, ձուկ, խաշ, քյուֆթա, բաստուրմա, սուջուխ, երշիկ, պանիր, ֆիլե, կոնֆետ, մրգեր և այսպես շարունակ։ Այս նպատակով ԲՈՒՀ-ը ծախսել է 4 մլն դրամ բյուջետային միջոցներ։ Նշենք, որ խնջույքի համար անհրաժեշտ պարագաները ԲՈՒՀ-ը գնել է «Անգին Հարությունյան» Ա/Ձ-ից։ «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանից, սակայն ապարդյուն»,–գրում է թերթը։
Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2016/02/10/joghovurd4/1927158