Այսօր Թեհրանում մեկնարկում են ԵՄ-ի և Իրանի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ երկօրյա բանակցությունները
Փետրվարի 8-ին Թեհրանում մեկնարկում են ԵՄ-ի և Իրանի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ երկօրյա բանակցությունները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Իրանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳՆ՝ Ամերիկայի և Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Մաջիդ Թահթ Ռավանչին, իսկ Թեհրան ժամանող ԵՄ պատվիրակության ղեկավարը Արտաքին գործունեության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտն է: Հաղորդվում է, որ պատժամիջոցների հանելուց հետո Թեհրանը և Բրյուսելը ծրագել են նման բանակցություններ անցկացնել կես տարին մեկ: Այսօր կայանալիք հանդիպման ընթացքում նախատեսվում է առաջին հերթին քննարկել Իրանի և Եվրոպայի միջև երկկողմ հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, առևտուրը, բանկային գործը և ֆինանսները:
Նյութի աղբյուրը ` hraparak.am