Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

Թայվանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի  հետեւանքով Թայնան հատուկ մունիցիպալիտետում զոհերի թիվը հասել է 35-ի, եւս 110 մարդ անհայտ կորած է համարվում: Այդ մասին, փետրվարի 8-ին հայտնել է Սինա տեղեկատվական պորտալը:

6,4 մագնիտուդով երկրաշարժը կղզում տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ի գիշերը: Թայնան հատուկ մունիցիպալիտետում ավերվել են մի քանի տասնյակ շինություններ: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Գաոսյուն քաղաքում եւ Պինդունի եւ Ցզյաիի գավառներում, սակայն այնտեղ առանձնապես մեծ վնաս չի պատճառվել:

Ավելի վաղ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ կղզու իշխանություններին առաջարկել Է մայրցամաքային Չինաստանի աջակցությունը տարերային աղետի հետեւանքների վերացման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Աղբյուրը` http://nyut.am/?p=104248&l=am