Աշտարակի խճուղում NIVA մակնիշի մեքենա է այրվել (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 7-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.21-ին, մարվել` 19.31-ին: Չավուշի փողոցում` «Արարատ Գոլֆ» ակումբի մոտակայքում, ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 030 ՍՏ 65 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

3592 3585 3586 3586 (1) 3587 3589

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=171668&l=am