Ավտովթար Գագարին գյուղի մոտ. 41-ամյա ուղեւորը հիվանդանոց է տեղափոխվել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 22.15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 53-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա G» մակնիշի 34 OF 093 (վարորդ՝ 44-ամյա Ա. Հ.) եւ «Տոյոտա» մակնիշի 34 RL 284 (վարորդ՝ 39-ամյա Խ. Ա.) համարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 41-ամյա Ա. Պ.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: