Թբիլիսյան խճուղում խոշոր ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից 1 մահացել է (ֆոտո)
Երեւանի Թբիլիսյան խճուղում դեռեւս հունվարի 26-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից մեկը՝ 46-ամյա Նելլի Եղիազարյանը մահացել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր` փետրվարի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նելլի Եղիազարյանը Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ է։
Նշենք, որ հունվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել էին Mercedes ML մակնիշի 99 FM 996 համարանիշի, ZAZ 11 0557 մակնիշի 688 ԼԼ 62 համարանիշի, Toyota Camry մակնիշի T 505 YP 42 համարանիշի, Ford Transit մակնիշի 34 DN 605 համարանիշի եւ Subaru Impreza մակնիշի 34 DC 336 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երեւանի տարբեր հիվանդանոցներ:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/310304.html