Ստամբուլում թալանել են տարեց հայ զույգի տունն ու սպանել ամուսնուն
Ստամբուլի Շիշլի թաղամասում անհայտ անձիք ներխուժել են հայ տարեց զույգի բնակարան, կապել են նրանց, ապա թալանել են ու հեռացել:
Կապկպված 87-ամյա Հակոբ Դեմիրջին մահացել է, իսկ նրա կնոջը՝ Սեդա Այդա Դեմիրջիին, ոստիկաններն ու փրկարարները կարողացել են փրկել:
Դեպքի մասին առաջինն ահազանգել է նրանց տան աշխատողը, ով գնացել է զույգի տուն, սակայն դուռը բացող չի եղել: Նա դիմել է տարեց զույգի ազգականներին, որոնք էլ զանգահարել են, ու, պատասխան չստանալով, դիմել են ոստիկանություն:
Ոստիկաններն ու փրկարարները երրորդ հարկի պատուհանից մտել են տուն ու զույգին գտել են կապկպված բերաններով:
Փրկարարները տեսել են, որ 79-ամյա կինը ողջ է և տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդն արդեն մահացած է եղել:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/02/07/shishli/1924193