Ан-2 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Օրենբուրգի շրջանում

Փրկարարները գտել են Օրենբուրգի շրջանում կորած Ан-2 ինքնաթիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է արտակարգ իրավիճակներում իր աղբյուրը:

 

«Ինքնաթիռը հայտնաբերվել է Օրսկից 20-30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ամբողջովին ոչնչացվել է, զոհվել է երեք մարդ»,- ասել է նա:

 

«Տրանսնեֆտ» ձեռնարկության խողովակաշարերի գործարկման ինժեները և ինքնաթիռի անձնակազմի երկու անդամները, ովքեր կապի դուրս չեն եկել, թռիչքներ էին իրականացնում Օրենբուրգի շրջանի խողովակաշարերի երկայնքով:

 

Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/02/06/orenburg/1923839