Հայ ատլետները կմասնակցեն Ստամբուլում կայանալիք Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը
Հայաստանի ատլետիկայի հավաքական թիմի 10 մարզիկներ փետրվարի 10-ին կմեկնեն Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, հավաքից հետո, փետրվարի 27-ին, նույն այդ 10 մարզիկները կմասնակցեն Ստամբուլում կայանալիք Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Նրանց կմիանան այս օրերին Վառնա քաղաքում գտնվո ղ մեր 2 լավագույն մարզիկներ Ամալիա Շառոյանը եւ Լեւոն Աղասյանը: Նրանք փետրվարի 1-26-ը ուսումնամարզական հավաք են անցկացնելու Վառնա քաղաքում:
Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունից հետո կորոշվի, թե ով կլինի այն միակ մարզիկը, ով կմեկնի ատլետիկայի համաշխարհային առաջնությանը: Բանն այն է, որ ատլետիկայի միջազգային ֆեդերացիան Հայաստանին աշխարհի առաջնությանը մասնակցության մեկ մարզիկի քվոտա է տրամադրել: Առաջնությունը տեղի կունենա մարտի 16-20 –ը ՝ ԱՄՆ Պորտլանդ քաղաքում:
«Դրանից հետո մեզ մոտ նոր նախապատրաստական շրջան է սկսվելու: պատրաստվելու ենք վարկանիշային մրցաշարերին, որոնք կշարունակվեն մինչեւ հուլիսի 11-ը»,-ասաց Ն. Շահբազյանը:
Աղբյուրը` http://orer.am/?p=170757&l=am