Ավազակային հարձակում Ագարակում. Տանտերը դանակի հարվածներ է ստացել, նա ի վիճակի չէ խոսել
Սյունիքի մարզի Ագարակ գյուղում փետրվարի 4-ի գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկու դիմակավորված անձ զինված հարձակում են գործել գյուղի տներից մեկի վրա:
Նրանք տանտիրոջը կպչուն ժապավենով կապել են բազմաթոռին եւ գումար պահանջել: Երբ տանտերը հրաժարվել է գումար տալ, նրանք դանակով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով վնասվածքներ:
Այնուհետեւ հանցագործները տնից եւ տանտիրոջը պատկանող հարակից խանութից հափշտակել են գումար եւ դիմել փախուստի:
Հարազատները 53-ամյա բնակչին հայտնաբերել են ծանր վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց, նա ի վիճակի չէ խոսել:
Դեպքից կարճ ժամանակ անց հաջողվել է հայտնաբերել հանցագործներին: Նրանից մեկը 27 տարեկան է, մյուսը` 30: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Նրանցից մեկը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել: Հանգամանքները պարզվում են: