«Չորրորդ իշխանություն». ԲՀԿ-ում ներկուսակցական նոր խմորումներ են սկսվել. փորձում են Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելու ցործընթաց իրականացնել
«ԲՀԿ-ում ներկուսակցական նոր խմորումներ են սկսվել։ «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, մի խումբ ԲՀԿ-՝ ականներ, մասնավորապես, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանն ու գործարար թևը փորձում են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելու ցործընթաց իրականացնել. երեկվանից նրանք ԲՀԿ տարածքային տարբեր կառույցներում այս թեմայով հանդիպումների շարք են սկսել, նույնիսկ փորձում են կուսակցության ղեկավարի դեմ ստորագրահավաք սկսել: Իսկ Նաիրա Զոհրաբյանից դժգոհության պատճառը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին ԲՀԿ վերջին որոշումն Է։
Ինչպես հայտնի է, սանմանադրական փոփոխությունները սատարելուց հետո այս ողջ ընթացքում ԲՀԿ-ականների մի խումբ իշխող ՀՀԿ-ից պաշտոններ ստանալու անթաքույց հույսեր է փայփայել՝ այդ մասին պարբերաբար հարցազրույցներ տալով ու իրենց՝ ՀՀԿ-ՀյԴ բանակցությունների մեջ խցկելով։ Ավելին, վերջին օրերին այս թեմայով թեժ քննարկումներ են ընթացել կուսակցության ներսում։ Բայց ի վերջո հաղթել է կոալիցիա չմտնելու Ն. Զոհրաբյանի տեսակետը, և հիմա երազախաբ եղած ԲՀԿ-ականները փորձում են նրանից վրեժ լուծել՝ նրա դեմ ստորագրահավաք անելու միջոցով»,–գրում է թերթը։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/05/chi/1922214