«Չարենցավան»-ը ներկայացվեց դուդուկի ելևէջներով. ներկա էին սիրված մտավորականներ Գևորգ Դաբաղյանն ու Գագիկ Գինոսյանը

Երաժշտասեր մարդկանց միջավայրում Մետաքսի Ճանապարհ Հյուրանոցում տեղի ունեցավ դուդուկահար Արսեն Պետրոսյանի «Չարենցավան» անվանումով ձայնասկավառակի շնորհանդեսը: Տաղանդավոր դուդուկահարը, թեև երիտասարդ տարիքի, արդեն իսկ հասցրել է երաժշտական ուղի անցնել ու հաստատվել այդ ասպարեզում: ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի սանը բնատուր տվյալների և աշխատասիրության շնորհիվ կարողացավ հավուր պատշաճի ներկայանալ իրեն շնորհավորելու եկած հյուրերին: Ողջույնի խոսքերից հետո նա հաճելիորեն զարմացրեց փոքրիկ նվագախմբի հետ իր կատարումներով: Հնչեցին Սայաթ- Նովայի , գուսան Շերամի, Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները:

Ի դեպ, ձայնասկավառակում ներառված է 9 աշխատանք: Ձայնասկավառակ ունենալու գաղափարը իրականություն դարձնելու համար մեծ աջակցություն էր ցուցաբերել Pomegranate music ընկերության նախագահ Ռաֆֆի Մենեշյանը: Տեղեկացնենք նաև, որ շուտով այն հասանելի կլինի համացանցում: Մինչ այդ հյուրերը, որոնց շարքում էին փոխքաղաքապետ Գրիշա Սարիբեկյանը, Գագիկ Գինոսյանը և այլոք, երաժշտի կողմից նվեր ստացան վերոհիշյալ ձայնասկավառակը:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Աղբյուրը`© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/02/03/76184/

0a57f78bd107260c542225e196bbea92  834870966f7263b7d73e42437185884f

72001e26f47b3416eee92e682121e70d (1)178f8066144ca54bb54e6f63a67aa784

26e3d61b332f1d00fc43413143213572ad5998d0f7e05fb537053e78bef29024