Մարզային ոստիկանությունը ստեղ «թափած» է. նոր մանրամասներ Արագածավանում սպանվածների մասին
Արագածավան գյուղում փետրվարի 3-ին լույս 4-ի գիշերը արտակարգ դեպք էր տեղի ունեցել վիճաբանության, ծեծկռտուքի հետևանքով հրազենային վիրավորումից Արտյոմ Խամոյանն ու Վարդգես Գալստյանը մահացել էին, մյուսը վիրավոր Արման Խամոյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Նախնական տեղեկությունների համաձայն վիճաբանությունը տեղի էր ունեցել այրված խոտի դեզի պատճառով:
«Մարզային ոստիկանությունը ստեղ թափած է, այս պահին նոր տեղեկություններ տալ չեմ, կարող, որովհետև ես էլ չգիտեմ»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը:
Ինչ վերաբերում է խոտի դեզի պատճառով առաջացած կռվին գյուղապետը պատասխանեց. «Էդ խոտի դեզը վառվել է կռվելուց հետո, որ պաժառ էին տվել ես արդեն ընդեղ էի, կռիվն էլ վերջացած էր»:
Մեր հարցին, թե ինչպիսի՞ մարդիկ էին սպանվածները գյուղապետ բնութագրեց համեստ, խելոք մարդիկ. «Անասնապահությամբ էին զբաղվում, գյուղացի մարդիկ էին, որևէ վատ բան չեմ տեսել»:
Վարկածներից մեկը համաձայն սպանված Արտյոմ Խամոյանը, Վարդգես Գալստյանը, և վիրավոր Արման Խամոյանը գնացել են ձերբակալված Սեդրակ Ղազարյանի տուն վիճել նրա հետ, այն բանի համար, թե իրենց խոտի դեզը նախօրեին Ղազարյանն է այրել: Այրված խոտի դեզի պատճառով կողմերի միջև վիճաբանություն է ծագել, ապա այն վերածվել ծեծկռտուքի:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ժամը 23.45-ին հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Արտյոմ Խամոյանի դիակը և 32-ամյա Արման Խամոյանը՝ հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 35-ամյա Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետեւանքով Արտյոմ Խամոյանը և 49-ամյա Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ: Փետրվարի 4-ին, ժամը 01.00-ին, Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Աղբյուրը` http://shabat.am/article/25843/25843.html