Ադրբեջանական բանակը կորուստ ունի

Փետրվարի 3-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Միրզաև Իմրան Խուդավերդի օղլուն (Mirzəyev İmran Xudaverdi oğlu): Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում:

Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հարձակման հետևանքով»:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 3-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։

 

 

Աղբյուրը` http://shabat.am/article/25807/25807.html