«Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է Թբիլիսի մեկնող ինքնաթիռի շարժիչը
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է A320 ինքնաթիռի շարժիչը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ինքնաթիռը «Դոմոդեդովոյից» պետք է թռչեր Թբիլիսի։
«Թռիչքուղու վրա ինքնաթիռի ընթանալու պահին ձախ թևի շրջանում, որտեղ գտնվում է շարժիչը, ուժեղ լույս երևաց։ Ինքնաթիռը նույն պահին դադարեցրեց արագություն հավաքելն ու կանգ առավ»,-ասել է ականատեսը։
Նրա խոսքով՝ ինքնաթիռը պատկանում է S7 ավիաընկերությանը։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/03/s7-domodedovo/1920170