Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջեւ այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ նիստի ժամանակ հերթական հետաքրքիր երկխոսություն սկսվեց:
Ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եվ լռելն էր հեշտ, եւ կռահելը»:
Բագրատյանի խոսքը, սակայն լսելի չեղավ եւ ԱԺ նախագահը հորդորեց կրկնել:
«Զբաղվեք Ձեր գործով»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը, ինչին Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Ինձ ասում ես՝ գնա գործի՞դ: Գործ չեմ ճարել, դրա համար այստեղ նստած եմ… Ի՞նչ ես ուզում ինձանից»:
Նշենք, որ Խորհրդարանում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: