Քաղծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման թեստավորման առաջին փուլի արդյունքները հայտնի են

Ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման 2016 թվականի առաջին փուլը, որը մեկնարկել էր հունվարի 25-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից:

Մասնակցոթյան հայտ էր ներկայացրել 280 քաղաքացի, որոնցից թեստավորմանը մասնակցել է 235-ը: Թեստավորման արդյունքում 51 քաղաքացու, կամ մասնակիցների մոտ 22 տոկոսին, հաջողվել է ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք:

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիրն ունի մեկ տարվա վավերականության ժամկետ և հնարավորություն է տալիս այդ ընթացքում դիմելու քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր պետական մարմինների աշխատակազմերում հայտարարվող քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար: Հավաստագիր ունեցողների ցուցակում այս պահի դրությամբ ընդգրկված է 287 քաղաքացի:

2015 թվականին կազմակերպված թեստավորման 4 փուլերին մասնակցել էր 1254 քաղաքացի, որոնցից հավաստագիր է ստացել 287-ը, կամ մասնակիցների գրեթե 17 տոկոսը: Նրանցից 163-ը տարվա ընթացքում նշանակվել են քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում:

 

 

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=169911&l=am