Վթարից 16 օր անց 25-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
Փետրվարի 2-ին, գիշերը ժամը 3.30-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է 25-ամյա Անի Եփրեմյանը, ով վթարի էր ենթարկվել դեռեւս հունվարի 17-ին:
Նշենք, որ հունվարի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի թիվ 8 հասցեի դիմաց բախվել է պատին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին՝ 25-ամյա Անի Եփրեմյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փետրվարի 2-ին, ժամը 3.30-ին, Անի Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է: