«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն երկու թեկնածու ունի. բախումն անխուսափելի է լինելու
«Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, 2 թեկնածություն է քննարկում՝ մեկը նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանի, մյուսը՝ դաշնակցական Դավիթ Երիցյանի։ Դեռևս 2000-ականներից Արագածոտնը համարվում էր դաշնակցական մարզ, Գյոզալյանից առաջ էլ այդ պաշտոնում Հրայր Կարապետյանն էր։ Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել էին իրենց կուսակիցներին, գյուղապետերի թվում էլ քիչ չէին ՀՅԴ-ականները։ Արագածոտնի մարզում նրանց ազդեցությունն սկսեց թուլանալ 2006-ից, երբ գլխավոր դատախազ, ծնունդով ապարանցի Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել և դա սկսեց հարազատ մարզից։ Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների և դատախազի թիմակիցների շահերը։ Ասում են՝ հիմա էլ է բախումն անխուսափելի լինելու»,–գրում է թերթը։
Աղբյուրը` http://orer.am/?p=169843&l=am