Ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին հնարավոր է թույլ ձյուն:
Երևանի փետրվարի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.00C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.40C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.20C
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/03/weather/1919702