Վրաստանի պաշտպանության նախարարը հերքում է Ադրբեջանին ականանետներ եւ նռնականետներ վճառելու լուրը

Այն տեղեկատվությունը, թե վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին է վաճառում սխալ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին,Razm.info-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտնել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մասին լուրը հերքել է: «Որքան ես եմ քաջատեղյակ, դա սխալ տեղեկատվություն է: Ես երեկ եւս մեկ անգամ ճշտեցի, եւ հաստատվեց, որ տվյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,-Razm.info-ին ասել է Թինաթին Խիդաշելին։

Նույն աղբյուրը հայտնում է, որ  հունվարի 27-ին վրաստանյան «Նովոստի Գռուզիա» լրատվական կայքը՝ վկայակոչելով Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնին, հայտնել էր, որ «2015-ին թվականին «Դելտան» ականանետներ եւ նռնականետներ է վաճառել»։ Ավելի ուշ, կայքը խմբագրել էր իր տեքստը՝ հանելով վերոնշյալ զենքն «Ադրբեջանին վաճառելու» մասին լուրը, սակայն այն արդեն տարածվել էր վրացական եւ ադրբեջանական լրատվական կայքերում։ Ելք լրատվական-վերլուծական
Նյութի աղբյուր Elq.am

 

Աղբյուրը` http://elq.am/124870.html