Ճապոնիայում կբացվի աշխարհում առաջին ֆերման, որը կկառավարեն բացառապես ռոբոտները
Ճապոնական Spread ընկերությունը հայտնել է, որ 2017թ. կեսերին երկրում կբացվի իր տեսակի մեջ աշխարհում աննախադեպ մի ֆերմա, որտեղ մարդկային աշխատուժի գործոնն իսպառ բացակայելու է:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ֆերմայում բոլոր գործերը` այդ թվում նաև սերմերը ջրելն ու բերքի հավաքումը, իրականացնելու են գերժամանակակից ռոբոտները:
Ֆերման զբաղեցնում է 4.400ք/մ տարածք, որտեղ աճեցվելու է միայն հազար: Ենթադրվում է, որ սկզբնական շրջանում ֆերման օրական կտա 30.000 գլուխ հազար բերք, սակայն ակնկալվում է հետագայում այդ ցուցանիշը հասցնել օրական 500.000–ի:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ ռոբոտացված աշխատուժը հնարավորություն կտա մոտ կիոսվ չափ նվազեցնել ֆերմայի ծախսերը:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/01/robot-farm/1917819