«Վանք» ՓԲԸ-ի մոմի արտադրամասն ամբողջությամբ այրվել է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ  Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի զորամասի մոտակայքում գտնվող մոմի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 250 քմ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել՝  01.56-ին:

«Վանք» ՓԲԸ-ի տարածքում այրվել է մոմի արտադրամասն ամբողջությամբ (մոտ 250 քմ տանիք, մոտ 500 կգ մոմ, մոտ 500 կգ քարածուխ եւ 3 հաստոց):

 

Աղբյուրը`  http://hartak.am/arm/n-53702#sthash.PQLbZU83.dpuf