«Զիկա» տենդը տարածող մոծակներից Հայաստանում երբևէ չի հայտնաբերվել.ԱՆ

1441011666_2627.thumb

 

 

Հայաստանում չի հայտնաբերվել այն ցեղատեսակի մոծակը, որի միջոցով տարածվում է «Զիկա» տենդը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ «Զիկա» տենդը չի փոխանցվում մարդուց մարդուն, տարածվում է միայն մոծակի միջոցով:
Այժմ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  կողմից աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների  պատրաստման ուղղությամբ:

Նշենք, որ «Զիկա» տենդը վերջին շրջանում լայն տարածում է ստացել հատկապես Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում։ Այս տենդի հարուցիչը ֆլավի վիրուսն է,  փոխանցողը՝ «Aedes aegypti» ցեղի մոծակները:

«Զիկա» տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է,  որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: «Զիկա» վարակով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վարակն արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար:  Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում։

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/31/zika/1916818