Երեւանում 23-ամյա տղան վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա
Երեւանում հունվարի 30-ին 23-ամյա տղան վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա: ՈստիկանությունիցNEWS.am-ին տեղեկացրին, որ վրաերթը տեղի է ունեցել Րաֆֆու փողոցում:
Ժամը 16:20-ի սահմանում 23-ամյա Գոռ Մարտրրոսյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 16- ամյա Սեդա Հարությունյանին:
Վարորդը վրաերթի ենթարկվածին իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Վարորդը ոստիկանություն է դիմել, նա սթափ է եղել:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի