Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ են նվաճել (ֆոտո)
Բուլղարիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի շրջանակներում երեկ պայքարի մեջ մտան 71 կգ քաշային Միհրան Հարությունյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։ 71 կգ քաշային Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Մայկալ Իզմիրլիսկիին։ Արդեն ¼ եզրափակչում Արթուրը 8:0 հաշվով հաղթեց եգիպտացի Ահմեդ Օսմանին, կիսաեզրափակչում Ալեքսանյանը նույն 8։0 հաշվով առավելության հասավ իրանցի Ամիրհոսեին Հոսեինի նկատմամբ։
Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը 4:0 հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի ներկայացուցչին՝ երրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը: Հաջորդ գոտեմարտերում Միհրանը պարտության մատնեց իտալացի Դավիդե Կասկավիլային և Ալժիրի ներկայացուցիչ Բոուջեմլինե Աքրեմին։ Եզրափակիչ գոտեմարտում Հարությունյանը 4:0 հաշվով հաղթեց եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհին՝ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալները: Հավելենք, որ արդեն այսօր մրցագորգ են դուրս գալու Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Շահինյանը (85 կգ):
Աղբյուրը՝ http://armlur.am/478578/