Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարը: Արմենպրեսի հաղորդմամբ, ՀԱՕԿ լրատվության բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մեն ասահքի ազատ ծրագրից հետո, հավաքելով 143,05 միավոր, զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:
Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): 16-ամյա գեղասահորդը հավաքել է 215,45 միավոր:
Աղբյուրը` orer.am