Փոխնախարարն արդեն Ինտենսիվ թերապիայի բաժնում է. այսօր փորձել է քայլել

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Ինտենսիվ թերապիայի բաժին: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը:

Փոխնախարարը հունվարի 24-ին սուր ինֆարկտով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ նրան ենթարկել էին վիրահատության` ստենտավորելով սրտի փակ անոթը:

Բժշկուհին հայտնեց, որ Արսեն Մկրտչյանն արդեն իրեն լավ է զգում, այսօր թույլ են տվել նստել եւ հիմա էլ փորձում են քայլեցնել` սրտի աշխատանքին հետեւելով. «Մենք չէինք թողնում, որ նստեր, որովհետեւ փորձում էինք մինչեւ վերջ կարգավորել ճնշումը: Բայց արդեն դեպի լավացում է գնում, ավելի ակտիվ է եւ հուսամ, որ մի 3-4 օրից հետո տուն կուղարկենք»,- հավելեց նա:

Ի դեպ, Լիդա Մուրադյանն ասաց, որ տեղյակ չէ` արդյո՞ք Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այցելել է փոխնախարարին: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ նախարարությունից: Մեզ խոստացան ճշտել դա եւ ավելի ուշ փոխանցել:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների Արփինե Հովհաննիսյանի եւ Արսեն Մկրտչյանի հարաբերությունները լարված են:

 

74713

 

 

 

 

Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/78539