Մաքսային և հարկադիր ծառայությունների միջև տեղեկատվությունը կփոխանակվի էլեկտրոնային եղանակով
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, համաձայն որի` այսուհետ Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև տեղեկատվությունը կփոխանակվի էլեկտրոնային եղանակով: Նախագիծը կառավարության ուշադրությանը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նախագծի ընդունումը կնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացմանն առցանց եղանակով, ռեալ ժամանակում: Կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը:
Աղբյուրը՝ http://armlur.am/477461/