Աշտարակի կամրջի մոտ 41-ամյա վարորդը BYD ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

da6b5e34936a69c7fd9d4f77e7b8f3f08f136ade276719bbabce

 

 

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ, 41-ամյա Լավրենտ Սահակյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, Աշտարակի կամրջի հարևանությամբ, իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր փակել են գազաբալոնը և հոսանքազրկել են ավտոմեքենան: Ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց ուղեկցել է Աշտարակի ոստիկանապետը:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` http://shabat.am/article/24296/24296.html