Սպասվում է տաք փետրվար
«Այս ձմեռը 1966 թվականից հետո ամենատաքն է»,- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Ընթացիկ ձմեռը այնուամենայնիվ այնքան տաք չէ, որքան 1966 թվականինը. այն ժամանակ գրանցվել էր նորմայից 17-18 աստիճան բարձր ջերմաստիճան: Նույն ընթացքում Արարատյան դաշտումծաղկել էին ծիրանենիները և դեղձենիները», — ընդգծեց մասնագետը: Այս ձմռան ընթացքում հատկապես տաք են եղել դեկտեմբերի 30-31-ը և հունվարի 6-7, երբ նկատվել է ջեմաստիճանի բարձրացում մինչև 15 աստիճան: Թեև կանխատեսվել, որ հունվարին տեղումներն առատ կլինեն, սակայն այդպես չեղավ. Միջերկրական տաք հոսանքները շրջանցեցին Հայաստանը: «Ներկայումս ձյան ծածկ կա միայն լեռնային շրջաններում, սակայն այնտեղ էլ քիչ է: Ամենաբարձր շերտը Աշոցքում է` 52 սմ` սովորական 80-90 սմ-ի փոխարեն», — նշեց Գագիկ Սուրենյանը: Վաղը երեկոյան ժամերին սպասվում է ցիկլոնի մուտք հանրապետության տարածք: Հունվարի 27-ի գիշերը արևմտյան շրջաններում, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: 27-ի ցերեկը, 28-ին, 30-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղումներ չեն լինի մինչև փետրվարի 1-ը: Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Փետրվարը նույնպես տաք կլինի. Լոռիում և Տավուշում եղանակը կբարձրանա մինչև 15-18 աստիճան: Ամենատաքը կլինի Սյունիքում: Մայրաքաղաքում ամսվա առաջին օրերին կդիտվի 15 աստիճան տաքություն: Ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը կնվազի: Գագիկ Սուրենյանը նշեց, որ եղանակի այս աստիճան բարձր լինելը ազդում է և մարդկանց և բնության վրա. «Ձյան շերտի բացակայությունը ազդում է աշնանացան ցորենի վրա: Տեղումների պակաս քանակի պատճառով հողը խոնավությունից զուրկ կլինի», — ասաց նա: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է եղանակը տհաճ անակնալներ մատուցի ինչպես անցյալ տարի, Գագիկ Սուրենյանը ասաց. «Հնարավոր չէ կանխատեսել այնպիսին եղանակ, ինչպիսին եղավ անցյալ տարվա մարտի 3ջ0-ին և 31-ին»:
Աղբյուրը` http://ankakh.com/en/article/10871/spasvum-e-taq-pyetrvar