,
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 08.41-ին տեղեկություն է ստացվել, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղ հիվանդ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն ամենագնացով (Буран) 38-ամյա Ն. Ա.-ին տեղափոխել են մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող շտապօգնության ավտոմեքենայի մոտ. Ն. Ա.-ն տեղափոխվել է Ծաղկահովիտի ԲԿ. բժիշկներն առողջական վիճակը գնահատել են բավարար: