Ֆրանսիայի նախագահն այսօր կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

Francois-Hollande-011

 

 

Վաղը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայանալու է Փարիզի «Hôtel du Collectionneur» հյուրանոցում։ Ֆրանսուա Օլանդը երկրորդ անգամ է մասնակցելու այս ընթրիքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ գործարարների համախմբման նախագահ, Ֆրանսիայում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վարդան Գաբրիելյանը, որը ներկա է լինելու ընթրիքին: Ընթրիքին ներկա կլինեն նաև այլ քաղաքական գործիչներ՝ նախարարներ, այդ թվում՝ ներքին գործերի նախարարը, ինչպես նաև ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչներ, հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև կինոյի, թատրոնի ներկայացուցիչներ: Շառլ Ազնավուրը նույնպես ներկա կլինի ամենամյա ընթրիքին:

Պատահական չէ ընտրված օրը՝ հունվարի 28-ը: 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց օրենք, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Հայ համայնքը սպասում է, որ նախագահ Օլանդն առաջին հերթին խոսի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի մասին: Արդեն մոտենում է Ֆրանսուա Օլանդի նախագահության ավարտը, մենք ուղղակի պահանջում ենք իր խոստումը կատարել՝ նկատի ունենալով այն, որ նա իր բազմաթիվ խոստումները կատարել է, իր մասնակցությունն է ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան գալով, ինչպես նաև ԼՂՀ խնդրի շուրջ Ֆրանսիայի մասնակցությունը, Հայաստան-ԵՄ հարաբերություններում Ֆրանիսայի նախանձախնդրությունը Հայաստանը, հակառակ ԵՏՄ անդամակցությանը, կշարունակի ԵՄ-ի հետ խորացված հարաբերությունները»,- ասաց նա:

Ընթրիքի ընթացքում Օլանդը պետք է ասի՝ ինչ է անելու այս մեկ տարվա ընթացքում: Բացի այդ, վաղը Օլանդը պետք է խոսի Ղարաբաղի խնդրի շուրջ: Երրորդ հարցը, որի շուրջ Ֆրանսուա Օլանդը պետք է խոսի, սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրներն են:

«Հնարավոր է, որ Ղարաբաղի հարցի շուրջ խոսելու ժսամանակ նախագահն անդրադարձ կատարի նաև երեկ ԵԽԽՎ-ում քննարկվող հակահայկական բանաձևերին»,- ասաց նա:

 

 

 

 

 

Աղբյուրը` http://www.1in.am/1827097.html