Գորիկ Հակոբյանը չի բացառում, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիավորվեն

default

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը չի բացառում, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիավորվեն եւ կդառնան մեկ կառույց:

«Ամեն ինչ էլ հնարավոր է»,- այս մասին ասաց Հայոց բանակի կազմավորման 24-րդ ամյակին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած Գորիկ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր է՝ մի օր այս երկու կառույցները միավորվեն:

Հարցին էլ, թե ում է պատկերացնում իր փոխարեն, ԱԱԾ պետը պատասխանեց. «Ինձ եմ տեսնում»:

Նշենք, որ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի կեսերին: