Էդվարդ Նալբանդյանը խոստացավ անդրադառնալ ԵԽԽՎ 2 հակահայկական զեկույցներին
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը այսօր այցելել էր Եռաբլուր, որտեղ պատասխանելով լրագրողների հարցին, թե չի պատրաստվում արձագանքել ԵԽԽՎ-ում օրեր առաջ տեղի ունեցած իրադարձություններին, պատասխանեց, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Լրագրողի դիտարկմանը, թե չի կարծում, որ միշտ ամենաուշն է արձագանքում նման դեպքերին ու հանդես գալիս հայտարարությամբ, պատասխանեց կարճ.«Ոչ»:
Հիշեցնենք, որ Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կայացած քվեարկությանը 66 «կողմ» և 70 «դեմ» ձայներով և ծափահարություններով չընդունեց Ռոբերտ Ոուլթերի`«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Իսկ Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցն ընդունվեց:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/28/edward-nalbandian/1913894