Երևանում Нива-ները բախվել են իրար. մեկը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Նորք Նորք վարչական շրջանի Շոպրոնի փողոցի բնակիչ, 22-ամյա Սամվել Արզումանյանի վարած Վազ 2121 մակնիշի 34 AM 442 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Մեսրոպ Ճղելյանի վարած Վազ 2121 մակնիշի 17 MM 711 ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Մ. Ճղելյանի վարած Վազ 2121-ը գլխիվայր շրջվել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Ժամանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ԱՊՊԱ ներկայացուցիչը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադի բժիշկներին վարորդները հայտնել են, որ վնասվածքներ չունեն և հրաժարվել են բժշկական օգնությունից: Քանի որ վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից վթարի մասին տեղեկությունը փոխանցել են հետաքննչական բաժին, որտեղից ժամանում է հետաքննիչը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

f80ecebb9fc51adab610682e3605b458 4df70e500f71dac64bc160c55715acbd 5a8e73f415ebae91e2cc3ab6fbead4c5 8f72f9362763f7c19bf2d3ce1fe0d3d5 41b81c5e8893569bb05d44b9f2522fb7 73b8edf6197caa663e8b73d3bb51188e 408a5b71a06fd0f782895ebd29c4dae4 726cfa4eaab1242fdad4752d3d1c3895 3692cd59b3f42d8aa56d47588541925d 5607a24caf2891086b410413e178edde af56bca32ba10d374e6b1c99fa8c4b07 b51a6a4db1dfcd1f5892abf929f58713 bb17493e5c1c1d41aafac030bb6d6e88 d06042a66ce079f6e551b52846a41df6 e352a26df6c244a26e5b0915e8fc2604

 

 

 

 

 

 

 

 

 

© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/27/75596/