2015 թվականի Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները
Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալներից, որոնցում ներկայացված է 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Նախորդ տարվա ընթացքում ընկերության կողմից վճարած հարկը կազմել է 42 մլրդ 649 մլն 961 հազ. դրամ: Խոշոր հարկատուների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը. «Գազպրոմ Արմենիա»- 42 մլրդ 649 մլն դրամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»- 27 մլրդ 505 մլն «Ղ Տելեկոմ»- 18 մլրդ 628 մլն «Ալեքս Գրիգ»- 18 մլրդ 255 մլն «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»- 16 մլրդ 955 մլն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 16 մլրդ 494 մլն «Արմենիա տելեֆոն կոմպանի»- 15 մլրդ 466 մլն 983 հազ. դրամ «Գրանդ տոբակո հայ կանադական ՀՁ» ընկերություն- 13 մլրդ 699 մլն 722 հազ. դրամ «Ֆլեշ» ընկերությունը- 12 մլրդ 751 մլն 28 հազ. դրամ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերություն- 9 մլրդ 465 մլն. 202 հազ. դրամ:
Աղբյուրը՝ http://armlur.am/476807/