Ընթանում են Վերին Գետաշեն եւ Մարտունի-Գետափ ճանապարհների բացման աշխատանքները
Առատ ձյան եւ բքի հետեւանքով դեռեւս փակ են մնում Վարդենյաց լեռնանցքը եւ Վերին Գետաշեն-Մադինա միջհամայնքային ճանապարհը, որոնց բացման աշխատաներն ընթանում են երեկվանից: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց վերոնշյալ ճանապարհների ձմեռային պահպանությունն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸպատասխանատու Աղասի Ղուկասյանը, Վերին-Գետաշեն-Մադինա ճանապարհը փակվել է մոտ 10 կիլոմետր երկարությամբ, որի կեսն արդեն մաքրվել է ձյան բարձր շերտից, իսկ Վարդենյաց լեռնանցքում Մարտունի-Գետափ ճանապարհը փակ է մոտ 20 կիլոմետր, որը մաքրելու համար աշխատում են 3 միավոր տեխնիկա:
«Ձյան բարձրությունը Վարդենյաց լեռնանցքում երկու մետրից ավելի է, տեղ-տեղ հասնում է մինչեւ 3 մետրի: Ձյան նման շերտը հաղթահարելու համար ոչ միայն ջանքեր, այլ նաեւ որոշակի ժամանակ է հարկավոր: Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհի անցանելիությունը կապահովվի առաջիկա 1 օրվա ընթացքում: Մեր սպասարկման մյուս հատվածներում բոլոր ճանապարհները մաքրված, անցանելի են»,-հավաստեց Աղասի Ղուկասյանը:
Աղբյուրը` http://orer.am/?p=167613&l=am