Ռուսաստանում համաճարակ է, H1N1-ը մուտացիայի է ենթարկվում

Ռուսաստանում առկա հիվանդացության բարձր մակարդակը եւ գրիպի՝ արձանագրվող մահացու դեպքերը պայմանավորված են H1N1 վարակի մուտացիայով:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղումով Ռուսաստանի Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի բիոտեխնոլոգիաների եւ ախտորոշման լաբորատորիայի վարիչ Աննա Սոմինային:

«Ընդհանուր առմամբ Ռուսաստանում գրիպից 50 մարդ է մահացել, նրանցից քսանչորսը՝ այս շաբաթվա ընթացքում»,- ասել է մասնագետը:

«Լաբորատորիայի կողմից առանձնացված եւ հետազոտված վիրուսների շուրջ քառասուն տոկոսը գենոմի այնպիսի փոփոխություն ունի, որոնք չունեն բացիլները: Այսօրվա դրությամբ հաջողվել է հայտնաբերել երեք մուտացիա»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սոմինինան:

Գրիպի գիտահետազոտականն ինստիտոտւտի տվյալներով՝ Ռուսաստանում համաճարակային շեմն ընդհանուր առմամբ, շաբաթվա կտրվածքով, գերազանցված է 48,8 տոկոսով, հիմնական շեմը՝ 32 տոկոսով: Գրիպով հիվանդությունների 96 տոկոս դեպքերում առկա է H1N1` խոզի գրիպ:

 

 

Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/78342