Ծեծկռտուք կարաոկեում. կան բերման ենթարկվածներ

Երեւանի կարաոկե ակումբներից մեկի մոտ այսօր` հունվարի 26-ին լուսադեմին թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Խորենացի փողոցում գտնվող «Վոյս» կարաոկե ակումբում վիճաբանություն է ծագել մի խումբ երիտասարդների միջեւ: Այն վերածվել է ծեծկռտուքի:

Ակումբի աշխատակիցները ստիպված դիմել են իրավապահներին, որոնք բերման են ենթարկել մի խումբ երիտասարդների: Քննություն է կատարվում: