«Ժողովուրդ». ԱԱԾ-ին հաջողվել է պարզել Նորք-Մարաշի հանցախմբի զենքի ձեռքբերման աղբյուրները և դրանց մատակարարներին

l_3.thumb

 

«Այսպես կոչված «հանցավոր խմբի» կալանավորված անդամներից ազատ արձակվածների թիվը երեկ հասավ վեցի։ Ինչպես և կանխատեսել էինք՝ երեկ ազատ արձակվեց Ավետիս Բարեյանը։ Սակայն ենթադրվում է, որ առաջիկայում նոր մարդիկ ևս ազատ կարձակվեն։ Բայց մինչ օրս Հայաստանի հանրության համար այդպես էլ անհայտ է մնում, թե խմբի անդամները որտեղից էին մի ամբողջ ջոկատի զենք-զինամթերք ձեռք բերել, որոնց մեծ մասը կարող էր լինել բացառապես ՀՀ ուժային կառույցներում։

 

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ին հաջողվել է զենքի ձեռքբերման աղբյուրները և դրանց մատակարարներին պարզել։ Նրանք կալանավորվածների թվում են։ Ըստ լուրերի՝ զենքի ձեռք բերման ուղիները հիմնականում ձգվում են դեպի Լոռու մարզ»,–գրում է թերթը։

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/