Այ քեզ բան. Այ թե իրականում ի՞նչ է եղել «Նոր Զովք»-ի աղմուկ հանած թարմ հավի մեջ«Թեժ գիծ» -

«Թեժ գծին» հնչած զանգի միջոցով տեղեկատվություն էր ստացվել, որ քաղաքացին «Նոր Զովք» սուպերմարկետից գնել է տեղական թարմ հավ և կասկածում է, որ թռչնամսի մեջ կա կենդանի որդ:
Ահազանգի հիման վրա` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն անմիջապես մեկնել են տվյալ հասցեով և իրականացրել համապատասխան գործողություններ:
Նմուշը փորձաքննության ենթարկելու արդյունքում պարզվել է, որ հավի մեջ հայտնաբերվածը իրականում եղել է ոչ թե որդ, այլ հավի ենթամթերք` շնչափողի մնացորդ:
Հայտնում ենք, որ ենթամթերք հայտնաբերելու հիմքով Ծառայությունը, համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրող ընկերությունում` Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում:
Նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ:

Նյութի աղբյուր` http://hartak.am/arm/n-53434#sthash.5DgfJjwQ.dpuf