Կումայրիում ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից թունավորվել է 4 հոգի

Հունվարի 25-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1973 թ. ծնված Ռուզան Մ.-ն, 1995 թ. ծնված Հենրիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Թամարա Մ.-ն և 1989 թ. ծնված Իշխան Գ.-ն.տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տնակի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/26/kumayri/1911401