Կողոպտել են Նիկոլայ Եղիազարյանին
Սերիալային դերասան Նիկոլայ Եղիազարյանի մեքենան այս գիշեր կողոպտել են: Զրույցում Նիկոլայը հայտնեց, որ առավոտյան տեսել է, որ գողացել են մեքենայի կողային հայելիները՝ վնասելով դռները։ «Ոչ միայն հայելիներն են վնասել, այլև բավականին վնասել են մեքենան»,- աս
աց Նիկոլայը։
Դերասանի մեքենայի հետ կապված պարբերաբար տարբեր պատմություններ են լինում։ Նա նշեց, որ դիմել է ոստիկանություն. «Մեքենայի գողությունը հիմա շատ տարածված է։ Հարևաններն ասացին, որ վերջերս էլի են նման դեպքեր եղել։ Ոստիկանության աշխատակիցներն էլ նշեցին, որ վերջին շրջանում հաճախ են գողանում հատկապես կողային հայելիները։ Հուսով եմ՝ կգտնեն գողերին»,- ասաց Նիկոլայը։
Անդրադառնալով գործունեությանը՝ Նիկոլայն ասաց, որ նոր ֆիլմեր, սերիալներ այս փուլում չկան. «Երկար ժամանակ է՝ սպասողական վիճակ է։ Չգիտեմ՝ երևի այս փուլն էլ պետք է լիներ։ Ես լավատեսորեն եմ տրամադրված»։
Հարցին՝ ինչն է պատճառը, որ վերջին շրջանում անընդհատ ինչ-որ բան չի ստացվում, շատ կարճ է հայտնվում էկրաններին, երկար դադարներ է ունենում, նա պատասխանեց. «Վերջերս «ATV» հեռուստաընկերության սերիալում էի նկարահանվում, սակայն նախագիծն ավարտվեց։ Ժամանակին շատ-շատ էի նկարահանվում։ Մոտ 5 տարի նկարահանվում էի «Արմենիա» հեռուստաընկերության նախագծերում, ծանրաբեռնված էի ամենօրյա աշխատանքով։ Հիմա դժվար է, քանի որ միանգամից դադար եղավ։ Շատ-շատ եմ ուզում կրկին նախկին գրաֆիկով աշխատել»։ Ըստ Նիկոլայի՝ որևէ մեկի հետ խնդիր չի եղել, բոլորի հետ շարունակում է շատ լավ հարաբերություններ ունենալ։
Աղբյուրը` http://blog.1in.am/blog/194984.html