«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել
Նախորդ տարի վնասազերծված խմբի գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ Լիլիթ Թորոսյանի կալանքի ժամկետը չի երկարացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունըչհեռանալու մասին։
Նշենք, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է, օրեր առաջ գործով մի քանի մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացվել է։
Աղբյուրը 168.am